Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է էներգաարդյունավետ վերանորոգման վարկատեսակը

02.04.2013 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել  է նոր վարկատեսակ՝ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ:

էներգաարդյունավետ վերանորոգման վարկը նախատեսված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ցանկանում է վերանորոգել բնակարանը ու, միեւնույն ժամանակ, խնայել միջոցներ՝ էներգիայի սպառման նվազեցման հաշվին:

Վերանորոգման վարկերը տրամադրվում են մինչեւ 15 տարի մարման ժամկետով, 10% տոկոսադրույքով:  Այսօրինակ վարկը նախատեսում է բնակարանի վերանորոգման օպտիմալ լուծումներ, հնարավորություն է տալիս ձեռք բերել բնապահպանակաւն շինարարարական նյութեր, հոսանքի, ջեռուցման եւ հովացման համակարգերի ամենօրյա օգտագործման դեպքում՝ ունենալ երկարաժամկետ խնայողություն:  

Ինչպես նշված է բանկի հաղորդագրության մեջ, առաջարկելով վերանորոգման վարկեր առավել հարմարավետ պայմաններով՝ Բիբլոս Բանկ Արմենիան ակնկալում է ընդլայնել նաեւ հիփոթեքային վարկավորման պորտֆելն ու խթանել բնակարանային էներգաարդյունավետության մշակույթի ձեւավորումը Հայաստանում: «Մակրո մակարդակում նման ծրագրերը նպաստում են բնության պահպանմանը եւ ՀՀ տնտեսության զարգացմանը՝ նվազեցնելով էներգիայի սպառումը եւ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը»,- ասված է հաղորդագրությունում:  




Դիտում՝ 3015

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW