CONTACT-ն ու QIWI-ն երկարժութային փոխանցումներ են գործարկել դեպի ԱՊՀ

02.04.2013 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

CONTACT համակարգը եւ QIWI վճարային ծառայությունը երկարժութային փոխանցումներ են գործարկել դեպի ԱՊՀ երկրներ:

CONTACT դրամական փոխանցումը QIWI տերմինալներով հնարավոր է կատարել ՌԴ ռուբլով, իսկ ստանալ՝ ԱՄՆ դոլարով:

Ինչպես հայտնել են ընկերություններում, ծառայությունը հասանելի է Ռուսաստանի տարածքում QIWI-ի ավելի քան 100 հազ. տերմինալներով: Դրանց միջոցով կարելի է փոխանցումներ կատարել դեպի Հայաստան, Աբխազիա,  Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուկրաինա:

Փոխանցման դիմաց միջնորդավճարը կազմում է գումարի 1.5%-ը, բայց ոչ պակաս, քան 50 ռուբլի: Դրամական միջոցները ստացվում են 15 րոպեների ընթացքում. Դրանք կարելի է ստանալ երկրի տարածքում CONTACT համակարգի ցանկացած կետում:


Դիտում՝ 3652
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW