Արմավիա-ի տոմսեր գնողները փոխհատուցում կստանան ապրիլի 1-ից

29.03.2013 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Արմավիա ընկերության ապրիլի 1-ին եւ դրանից հետո նախատեսված չվերթների ավիատոմսեր ձեռք բերած անձինք կստանան տոմսերի գնի ամբողջական փոխհատուցումը:

Սնանկացման մասին հայտարարած ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան Մեդիամաքս-ին տեղեկացրել է, որ փոխհատուցումը կմեկնարկի ապրիլի 1-ին ընկերության բոլոր գրասենյակներում:

Հայաստանի ազգային ավիափոխադրողը ս.թ. ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները եւ սկսում է սնանկության ընթացակարգը:

Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ ներկա դրությամբ ավիաընկերությունը չի տրամադրելու լրացուցիչ տեղեկություններ իր բարդ ֆինանսական վիճակի վերաբերյալ:

Նշենք, որ ներկայումս ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացրել ռուսաստանյան ՎՏԲ բանկը՝ պահանջելով Արմավիա-ից վերադարձնել այն գումարը (շուրջ $22 մլն), որոնք բանկը տրամադրել էր ընկերությանը Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավի գնման համար վերցված վարկերի վերաֆինանսավորման համար: Ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել էր, որ «մոտ ապագայում վարկերը կմարվեն, իսկ հայցերը` ետ կկանչվեն»` հրաժարվելով ներկայացնել մանրամասները:

Դիտում՝ 3040

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW