Վարչապետը՝ արդյունաբերողներին. «Ներկայացրեք ձեր ծրագրերը»

29.03.2013 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրված եղանակով իրականացնում է այս կամ այն ոլորտի զարգացման համալիր ծրագիր, արձանագրվում է առաջընթաց եւ զարգացում: Երկու տարի առաջ  ձեռնամուխ ենք եղել իրական հատվածում այդպիսի ազգային ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում կունենանք տնտեսության հստակ կառուցվածք, հստակ առաջնահերթություններ, պատշաճ պետական վերահսկողություն եւ թափանցիկություն, արդյունավետ աշխատող ձեռնարկություններ», - ասել է վարչապետը:
 
Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, վարչապետը պատմել ձեռնարկություններին օժանդակություն տրամադրող հանրապետական ներդրումային հիմնադրամի մասին, ինչպես նաեւ հայտնել պետության պատրաստակամությունը՝ բիզնեսը զարգացնելու առաջարկությունների հիման վրա ձեռնարկատերերի հետ հանդիպումների ընթացքում քննարկելու հեռանկարային ներդրումային տարբեր ծրագրերը, որոնցում անհրաժեշտ է պետության միջամտությունը:

«Կոչ եմ անում ձեզ լինել ակտիվ եւ ներկայացնել ձեր բիզնես-ծրագրերը: Առաջին հերթին, մեզ հետաքրքրում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ, ձեռնարկությունները, որոնք ցույց են տալիս, որ պետական օժանդակության շնորհիվ ստեղծվում են բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղեր, ձեռնարկությունները,  որոնք ակնհայտորեն ունեն մենեջմենթի բարձր մակարդակ, ինչն ապացուցվում է իրենց կենսագրությամբ եւ վերջին հինգ տարվա ընթացքում տնտեսություն վարելու փորձով: Առաջնահերթ են լինելու նաեւ այն ծրագրերը, որոնց շուրջ գործարարները կարող են միավորվել եւ իրականացնել համատեղ», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 2464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW