Արդշինինվեստբանկը ս.թ. ապրիլի 2-ից սկսում է տրամադրել վարկեր սոցիալական փաթեթի հաշվետերերին` սոցիալական փաթեթի գումարի մինչեւ վեցապատիկի չափով, տարեկան 12-ից 14% դրույքաչափով: Ինչպես հայտնել են բանկում, վարկերը անկանխիկ ձեւով տրամադրվելու են բանկի 55 մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում` ՀՀ կառավարության կողմից հաստատված եւ բանկի հետ համագործակցող ընկերություններից (ցանկը տեղակայված է բանկի վեբկայքում) ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի մարման նպատակով:Վարկը հնարավորություն կընձեռի շահառուներին ցանկացած պահի կատարել սոցիալական փաթեթով նախատեսված ուղղություններով նպատակային ծախսեր` վարկի գումարն ուղղելով իրենց եւ իրենց ընտանիքի անդամների առողջության ապահովագրությանը, ուսման վարձի վճարմանը, հիփոթեքային վարկերի մարմանը եւ ՀՀ ու ԼՂՀ տարածքում հանգստի կազմակերպմանը: Վարկի տրամադրման տեւողությունը մինչեւ 2 աշխատանքային օր է: Վարկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ համապատասխան ծառայության ձեռքբերման հիմք հանդիսացող փաստաթուղթ` պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր: Tweet Դիտում՝ 1657