Առէկսիմբանկը միացել է Coinstar Money Transfer-ին

28.03.2013 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի բանկի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ Coinstar Money Transfer (Մեծ Բրիտանիա) միջազգային համակարգով:

Ինչպես հայտնել են բանկում, Coinstar Money Transfer համակարգի ներդրումը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով եւ եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա եւ ԱՊՀ երկրներում տեղակայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով:

«Նոր համակարգերի ներդրմամբ բանկն ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային դրամական փոխանցումների ոլորտում: Մենք այն սակավաթիվ բանկերից ենք, որտեղ ներդրված են եւ հաջողությամբ գործում են այդքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգեր», - ասել է բանկի միջազգային գործառնությունների վարչության պետ Ժաննա Սահակյանը:

Դիտում՝ 3693

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW