Կոնվերս Բանկը մասնաճյուղ է բացել Աշտարակում

26.03.2013 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Աշտարակի Սիսակյան 1 հասցեում բացվել է Կոնվերս Բանկի 34-րդ մասնաճյուղը:

Մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով եւ հմուտ անձնակազմով, հայտնել են բանկում:
 
Մարտի սկզբին շահագործման հանձնվեց նաեւ Կոնվերս Բանկի «Դավթաշեն» եւ վերագործարկվեց «Սեւան» մասնաճյուղերը: Շուտով կբացվի բանկի եւս մեկ նոր մասնաճյուղ Դիլիջանում:

Ներկայում բանկը Երեւանում ունի 15, իսկ մարզերում 19 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երեւանում եւ Կապանում:

Դիտում՝ 3373

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW