Ինչպիս՞ին են «Աշտարակ-Կաթ»-ի մտադրությունները վրացական շուկայում
25.03.2013 | 09:41
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.ashtarakkat.am

2012 թ-ի նոյեմբերին Թբիլիսիում կայացավ «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքի շնորհանդեսը, որն ազդարարեց ընկերության պաշտոնական մուտքը վրացական շուկա: Հարեւան երկրում դիրքավորվելուց հետո կարծիքներ հնչեցին այն մասին, թե դրանով հող է նախապատրաստում արտադրությունը Վրաստան տեղափոխելու եւ այնտեղ արտադրություն հիմնելու համար:
Հարցի առնչությամբ Banks.am-ը դիմել է «Աշտարակ-Կաթ»-ի մամուլի ծառայություն, որտեղ նշել են, որ ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը Հայաստանում, իսկ Վրաստանում արտադրություն հիմնելու ծրագրեր դեռեւս չկան:
«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը Հայաստանում, ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունը հայ ֆերմերների հետ՝ նպաստելով մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- նշել են ընկերությունում:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը 2008-ից պաղպաղակ է արտահանում Վրաստան: Ի սկզբանե արտահանումն ուղղված էր Վրաստանի հայ սպառողին, սակայն վրացի սպառողի կողմից եւս մեր պաղպաղակներն արժանացան բարձր գնահատականի, ինչն էլ մեզ ստիպեց գնալ պաղպաղակի արտահանման ծավալների աստիճանական մեծացման, իսկ 2012-ի նոյեմբերից` նաեւ կաթնամթերքի տեսականու արտահանմանը»,- հաղորդել են ընկերության մամուլի բաժնից:
Վրացի սպառողին ավելի հասկանալի լինելու համար ընկերությունն իր արտադրանքը «Աշտարակ-Կաթ»-ի փոխարեն ներկայացնում է «Աշտարակ Դեյրի» անվամբ (dairy անգլերենից թարգմանաբար նշանակում է կաթնամթերք):
Ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, կաթնամթերքի պահպանման փոքր ժամկետի պատճառով առավել հեռու տարածությունների վրա արտահանում կազմակերպելը փոքր-ինչ դժվար է:
«Ներկայումս մեր ընկերությունը կատարում է իր առաջին քայլերը վրացական շուկայում, եւ անընդհատ աշխատանքներ են տարվում վաճառքի աստիճանական աճի ուղղությամբ: Վստահ ենք, որ կարճ ժամանակ հետո «Աշտարակ-Կաթ»-ի արտադրանքը հասանելի կլինի Վրաստանի առավել մեծ թվով հայ եւ վրացի սպառողներին»:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: