Կոնվերս բանկը նոր ակցիա է սկսել WOMEN’S CARD քարտապանների համար

22.03.2013 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մինչեւ ս.թ. մայիսի 31-ը Կոնվերս Բանկի WOMEN’s CARD քարտապանների համար գործում է «Կրկնակի Կոնվերս միավորներ» բոնուսային ակցիան, հայտնել են բանկում:

Նշյալ ժամանակահատվածում WOMEN’s քարտով անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց քարտապանները կստանան 2 Կոնվերս միավոր այն առեւտրային կետերից, որտեղ առկա չէ Կոնվերս Բանկի POS-տերմինալ, եւ 3 Կոնվերս միավոր այն առեւտրային կետերից, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS-տերմինալ:
 
Ակցիայի ավարտին անկանխիկ ամենամեծ գումարային գործարքներ իրականացրած 20 քարտապանները կպարգեւատրվեն բանկի կողմից:

Դիտում՝ 3345

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW