Պրոմեթեյ Բանկը գործարկել է նվազող տոկոսադրույքով սպառողական վարկեր
21.03.2013 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Պրոմեթեյ Բանկը գործարկել է նոր՝ նվազող տոկոսադրւյքով «Շահավետ» սպառողական վարկատեսակը ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Պրոմեթեյ Բանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, տրամադրվող վարկի գումարի մեծությունը կարող է կազմել 1 մլն-ից մինչև 10 մլն դրամ, ժամկետը՝ մինչեւ 4 տարի:
Վարկի գումարի օգտագործման նպատակայնության նկատմամբ Պրոմեթեյ Բանկի կողմից որեւէ սահմանափակում սահմանված չէ, եւ վարկառուն կարող է օգտագործել վարկի գումարն իր հայեցողությամբ՝ ցանկացած անձնական սպառողական կարիքների համար:
«Շահավետ» սպառողական վարկի մեկնարկային տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%: Այնուհետեւ, վարկի փաստացի տրամադրման օրվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարի վարկի տարեկան տոկոսադրույքը նվազում է 0,5%-ով:
Մասնավորապես՝ առավելագույն ժամկետով վարկավորելու դեպքում` վարկի տարեկան տոկոսադրույքները կկազմեն՝ 1-ին տարում՝ 20%; 2-րդ տարում՝ 19,5%; 3-րդ տարում՝ 19 %; 4-րդ տարում՝18,5%;
Վարկի ապահովության միջոց կարող է հանդիսանալ անշարժ եւ շարժական գույքը: Պահանջվում է նաեւ առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն, ինչպես նաեւ տեղեկանք եկամուտների վերաբերյալ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: