ՊրոԿրեդիտ Բանկը հրավիրում է բոլոր պրոֆեսիոնալ եւ սիրողականլուսանկարիչներին մասնակցելու լուսանկարների ցուցահանդես-մրցույթի՝ «Պատրաստված է Հայաստանում» խորագրով: Մասնակիցներն ազատ են ընտրելու ցանկացած թեմա՝ բնություն, արդյունաբերություն, մշակույթ, մարդիկ, հարեւանություն եւ այլն: Նկարը պետք է արտացոլի Հայաստանի կամ հայկական կյանքի շունչը: Նկարները անհրաժեշտ է ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ (ք.Երեւան 0009, Տերյան փ. 105/1, Ցիտադել Բիզնես կենտրոն, 7-րդ հարկ) կամ ցանկացած մասնաճյուղ մինչեւ 2013թ. ապրիլի 30-ը` նշելով լուսանկարողի անուն ազգանունը, տարիքը եւ մասնագիտությունը: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ 3 լուսանկար: Լուսանկարները պետք է լինեն թվային ֆորմատի՝ ձայնագրված սկավառակի (CD) վրա: Բոլոր թվային ֆայլերը պետք է լինեն առնվազն 300 dpi եւ JPEG ֆորմատով: Լուսանկարները պետք է նախկինում որեւէ մրցանակի արժանացած չլինեն եւ պատկանեն մասնակցողին: Լավագույն նկարները կցուցադրվեն ՊրոԿրեդիտ Բանկի կողմից կազմակերպված ցուցահանդեսում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2013 թ. սեպտեմբեր ամսին` հատուկ միջոցառման ժամանակ: Ժյուրիի եւ հանդիսատեսի կողմից ընտրված լավագույն նկարների հեղինակները կարժանանան հատուկ մրցանակների, իսկ գլխավոր մրցանակակիրը՝ ուղեգիր 2 հոգու համար դեպի Գերմանիա: Հարցերի դեպքում բանկն առաջարկում է զանգահարել` (010) 514857 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 5708