ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը:Ծրագրի իրականացնող գործընկերն է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող եւ մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության եւ տեխնիկական օգնության միջոցով:Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել երիտասարդների ղեկավարած ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը, դրանով իսկ նպաստելով տեղական մասնավոր հատվածի կայուն զարգացմանը եւ կրճատելով տարածաշրջանների միջեւ առկա սոցիալական անհավասարությունները:Ծրագիրը հատկապես ուշադրություն է դարձնելու ՄԱԱԶԿ-ի եւ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ)-ի կողմից Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդ ստեղծելուն, ինչը պոտենցիալ երիտասարդ ձեռնարկատերերին կապահովի մատչելի վարկերի հասանելիություն եւ հնարավորություն կտա նրանց իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի: Շրջանառու ֆոնդի համար ՄԱԱԶԿ-ն եւ ՓՄՁ ԶԱԿ-ը կատարելու են ներդրում՝ յուրաքանչյուրը 200.000 եվրո գումարի չափով: Հետագայում ՄԱԱԶԿ-ն կիրականացնի գործողություններ՝ միտված բիզնեսին աջակցող տեղական հաստատությունների կարողությունների հզորացմանը:Ծրագրի ուղղակի շահառուներն են լինելու 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ ընտանիքներին եւ կանանց: Tweet Դիտում՝ 2360