ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ հեռակառավարման սպասարկման համակարգը համալրվել է նոր հնարավորությամբ՝ այսուհետ բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն Ինտերնետ-բանկինգի միջոցով ձեւակերպել ոչ միայն ավանդների եւ վճարային քարտերի բացման հայտեր, այլ արդեն նաեւ բանկում գործող բոլոր վարկատեսակների գծով վարկի հայտեր:Վարկային հայտերի ձեւակերպումն Ինտերնետ-բանկինգի միջոցով թույլ է տալիս. - ծանոթանալ բանկի կողմից տրամադրվող վարկատեսակներին եւ դրանց պայմաններին;- համակարգում տեղադրված վարկային հաշվիչի միջոցով նախքան վարկային հայտի ձեւակերպումը՝ հաշվարկել ձեւակերպվող վարկի գծով նախատեսվող վճարները;- ներբեռնել տվյալ վարկատեսակի ձեւակերպման համար բանկին ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:Ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Հաճախորդներին ընձեռնվում է նաեւ հնարավորություն` հետեւել ներկայացված վարկային հայտի հաստատման գործընթացին անմիջապես համակարգում` վարկային հայտի կարգավիճակների փոփոխման միջոցով:«Հաճախորդների սպասարկման նորարական լուծումները ՎՏԲ-Հայաստան Բանկի գործիքակազմի անբաժանելի մասն են կազմում: Այս անգամ մեր նշանակետը վարկավորման գործընթացի կատարելագործմանը եւ հաճախորդի տեսանկյունից վերջինիս դյուրինացմանը միտված այլընտրանքային մոտեցումներն էին: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկն իր վարկային պորտֆելով առաջատարն է ՀՀ շուկայում, ուստի մեզ համար առանցքային խնդիր է մեր վարկառու-հաճախորդների հարմարավետության շարունակական բարելավումը»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 8791