Յունիբանկը եւ iMall-ն առաջարկում են ապառիկ 0% տոկոսադրույքով

19.03.2013 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը եւ iMall խանութը, որը ներկայացնում է Apple-ի ողջ տեսականին, հայտարարում են  “0%,  0%,  0%+”  ակցիայի մասին:  

Ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռք բերել համակարգչային տեխնիկա հետեւյալ պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%, հայտնել են բանկում:

Վարկի գումարը կարող է կազմել մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչեւ ս.թ. ապրիլի 7-ը: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:

Դիտում՝ 3570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW