Արարատբանկը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց բորսայի լավագույն անդամ
16.03.2013 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի Լավագույն Անդամ 2012» մրցանակաբաշխության հաղթողներին
Մարտի 15-ի երեկոյան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2012» մրցանակաբաշխության հաղթողներին:
Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետեւյալ ավանդական անվանակարգերում `
- Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում
- Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում
- Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում
- Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում
- Բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում եւ ներդրումը բորսայական առեւտրի զարգացման նախաձեռնություններում:
Արմենբրոկը հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում:
Արարատբանկը երկրորդ անգամ ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում:
Ամերիաբանկը արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը:
Արարատբանկը ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում:
Արարատբանկը երկրորդ անգամ հաղթող ճանաչվեց գեր-անվանակարգում եւ արժանացավ «2012թ. բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաեւ իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող:
«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին եւ նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաեւ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող եւ մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: