ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է թողարկել VISA բիզնես քարտեր

12.03.2013 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է թողարկել Visa բիզնես միջազգային քարտեր՝ նախատեսված իրավաբանական անձանց համար, հայտնել են բանկում:

Քարտը հնարավորություն է տալիս՝ 

•    Ընկերության հաշիվներով  իրականացնել հեռակա գործարքներ;
•    Աշխարհի ցանկացած առեւտրի կետում ձեռք բերել ապրանքներ եւ ծառայություններ, քարտի միջոցով վճարել գործուղումների համար;
•    Հեշտացնել գնումների գործընթացը, խնայել թղթաբանության ու փաստաթղթերի վրա ծախսվող ժամանակը;
•    Առանց  բանկ այցելելու անհրաժեշտության գումար կանխիկացնել Բանկոմատներից;
•    Ստանալ ինտերնետի միջոցով իրականացվող գործարքների վերաբերյալ անվճար կարճ հաղորդագրություններ:

Քարտը տրամադրվում է  բանկի  բոլոր  մասնաճյուղերում եւ  ակտիվանում է թողարկվելուց  անմիջապես  հետո: Ինտերնետում  գործարքներ կատարելու հնարավորությամբ քարտերի համար տարեկան սպասարկման վճարը կազմում է 15,000 դրամ, իսկ առանց նման հնարավորությամբ քարտերինը՝ 8,000 դրամ:
 
«Մենք անընդհատ  փնտրում ենք  նոր հնարավորություններ՝  մեզ հետ համագործակցությունն առավել ճկուն, արագ եւ հարմարավետ դարձնելու համար: Համոզված ենք, որ Visa բիզնես քարտը կօգնի մեր հաճախորդներին խնայել իրենց թանկարժեք ժամանակը վճարումներ եւ կանխիկացումներ կատարելու համար, ինչպես նաեւ տնօրինելու իրենց  հաշիվներն առավել արդյունավետ եղանակով», - նշել է բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն:  

Դիտում՝ 3331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW