Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր՝ Արցախբանկում ԼՂՀ քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Համաձայն հրամանագրի, կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում: Tweet Դիտում՝ 4061