Կանանց միջազգային օրվան ընդառաջ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը զոհված ազատամարտիկների 50-ից ավել կանանց եւ մայրերին ցուցաբերել է ֆինանսական օժանդակություն` մարտի 7-ին այցելելով «Զինվոր եւ իրավունք» ՀԿ եւ Զինվորի պաշտպանության կոմիտե, հայտնել են բանկում: «Մենք խոնարհվում ենք Ձեր որդիների եւ ամուսինների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են զոհել Ղարաբաղի ազատության եւ անկախության համար: Նրանց կորովն ու ինքնազոհությունը` հանուն գալիք սերունդների, հավերժ լինելու է օրինակելի եւ հպարտության առարկա», - ասել է բանկի հաճախորդների բազայի զարգացման եւ մարքեթինգի ծառայության տնօրեն Արմեն Կարապողոսյանը:Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինպես նաեւ Ղարաբաղյան եւ Հայրենական Մեծ պատերազմների վետերանների աջակցմանը: Tweet Դիտում՝ 3666