Կիրակի օրը TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Կոնվերս Բանկը կազմակերպել էր արդեն ավանդական դարձած «Շախմատային երկխոսություն»-ը՝ հայ անվանի շախմատիստների մասնակցությամբ:Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ միջազգային վարպետ, Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը շախմատի միաժամանակյա խաղ անցկացրին TUMO կենտրոնի պատանիների, Գյումրիի շախմատի դպրոցի սաների, ինչպես նաեւ հրավիրված շախմատային weekend-ի մասնակիցների՝ Կոնվերս Բանկի հաճախորդների հետ: Աշոտ Նադանյանը նաեւ օնլայն խաղ անցկացրեց Թումո Դիլիջանի պատանի շախմատիստի հետ:Տեղյակ լինելով, որ Աշոտ Նադանյանը նաեւ շախմատային աֆորիզմների մեծ վարպետ է, մեր կայքը նախապես խնդրել էր մարզչին հատուկ Banks.am-ի համար աֆորիզմներ հեղինակել բանկերի եւ բանկիրների մասին:Աշոտ Նադանյանը աֆորիզմներ է գրում ռուսերեն լեզվով, ուստի մեզ տրամադրած 3 աֆորիզմներից 2-ը ներկայացնում ենք թարգմանաբար, իսկ երրորդը՝ բնօրինակով (ռուսերեն տարբերակներն այստեղ են): • բանկիրը վերցնում է՝ հետո հաշվում, իսկ շախմատիստը հաշվում է՝ հետո վերցնում;• անգամ թալանելով բանկոմատ, դու չես անի բանկին մատ;• много денег хранят в сберегательных банках, мало - в поллитровых.«Մինչ օրս բանկային թեմային չէի անրադարձել, ուստի շատ հետաքրքիր էր աշխատելը»,- նշել է Աշոտ Նադանյանը: Հատկանշական է, որ անցած տարվա նոյեմբերին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Լեւոն Արոնյանը՝ «Դու շախմատին վերաբերում ես որպես աշխատանքի՞» հարցին պատասխանել էր. «Նույնիսկ ամենահաճելի գործն աշխատանք է: Սիրելի աշխատանք»:Աշոտ Նադանյանը միջազգային վարպետ է, Հայաստանի վաստակավոր եւ ՖԻԴԵ-ի մարզիչ է: Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղերից մեկը (Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ): Tweet Դիտում՝ 22253