Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում

07.03.2013 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հրապարակած «2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի», Հայաստանը բարելավել է իր դիրքը 11 կետով եւ զբոսաշրջության մրցունակությամբ 140 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը:

Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկիրների ցանկը այս տարի գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան եւ Ավստրիան, հայտնել են ՀՏՖ հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից:

Ըստ զեկույցի, Հայաստանում բարելավվել են օդային տրանսպորտի ենթակառուցվածքներ ցուցանիշը (77-ից 69-րդ տեղ) եւ ճանապարհների վիճակ ցուցանիշը (87-ից 79-րդ տեղ), սակայն 2011 թվականի հետ համեմատ Հայաստանն էապես զիջել է դիրքերը ավիատոմսերի հարկեր եւ օդանավակայանի վճարներ ցուցանիշով (67-րդից 128-րդ տեղ):

Հայաստանում վիճակը բավականին բարվոք է ապահովության եւ անվտանգության, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջապահության առումով, սակայն լրջագույն խնդիր է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Հայաստանի դիրքի վրա բացասաբար են ազդել շրջակա միջավայրի օրենսդրության խստության եւ կիրառման ցածր մակարդակը (100 եւ 120-րդ տեղեր), զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված մարքեթինգի արդյունավետությունը (106-րդ տեղ),  շրջակա միջավայրին վերաբերող կոնվենցիաներին մասնակցության սահմանափակությունը (96-րդ տեղ), ոստիկանությանը վստահելիության ցածր աստիճանը (91-րդ տեղ) եւ օդային հաղորդակցության երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակը (109–րդ տեղ):

Էական բարելավում է արձանագրվել պետական քաղաքականության թափանցիկության բարձրացման (53-րդից 16-րդ տեղ), ինչպես նաեւ վիզաների պահանջների (126-րդ-ից 35-րդ տեղ) ցուցանիշներով: Հայաստանի դիրքը  զբոսաշրջության բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքի ենթահամաթվի առումով բարելավվել է 12 տեղով (88-րդ տեղ):

Դիտում՝ 2438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW