Աշխարհի 1426 միլիարդատերերի համատեղ կարողությունը գնահատվում է $5,4 տրլն: Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն` վկայակոչելով Forbes-ի տարեկան վարկանիշը, այս տարի ռեկորդային քանակությամբ միլիարդատերեր կան: Ընդ որում, միլիարդատերերի ամենամեծ քանակությունն ԱՄՆ-ում է`442: Չինաստանում նրանք 122-ն են, իսկ Ռուսաստանում` 110-ը: Ամենաերիտասարդ միլիարդատեր Դասթին Մոսկովիցը 28 տարեկան է, իսկ ամենատարեց Դեւիդ Ռոքֆելերը` 98: Միլիարդատերերի մեծ մասը (961) չեն ժառանգել իրենց կարողությունը, այլ ինքնուրույն են վաստակել այն: America Movil լատինաամերիկյան հեռահաղորդակցային կայսրության սեփականատեր Կառլոս Սլիմ Էլուն արդեն չորրորդ տարին է առաջնորդում միլիարդատերերի գլոբալ վարկանիշը: Անցած 12 ամիսների ընթացքում մեքսիկացու կարողությունը աճել է եւս $4 մլրդ-ով եւ կազմել $73 մլրդ: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է $67 մլրդ, իսկ 76-ամյա Ամանսիո Օրտեգայի կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է $19,5 մլրդ-ով եւ կազմել $57 մլրդ:Forbes-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հարյուրյակում ընդգրկված է 14 կին: Նրանց կարողության չափսը տատանվում է $30-ից մինչեւ $10,6 մլրդ, իսկ միջին տարիքը 66 տարեկան է: Ցուցակում 6 հայ է ներկայացված: «Տաշիր Գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը, Քըրք Քրքորյանը ԱՄՆ-ից, ռուսաստանցի Դանիիլ Խաչատուրովը եւ Սարգսյան եղբայրները, ինչպես նաեւ կրասնոդարցի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյանը): Tweet Դիտում՝ 3817