Մարտի 6-ից 10-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:Բացի պատմամշակութային արժեքները գովազդող բազմաբնույթ նյութերից, առաջին անգամ ներկայացվելու են նաեւ տեղեկագրեր ՀՀ պահպանվող տարածքների վերաբերյալ: Ձեռնարկի նպատակն է՝ խթանել էկոտուրիզմը Հայաստանում, ինչպես նաեւ միջազգային հանրությանը ներկայանալ զբոսաշրջային նոր արտադրանքով:Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում, Մեդիամաքս-ին հայտնել են ՀԱՄՀ-ում: Նախատեսվում է, որ «ITB’2013» ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն շուրջ 180 երկրների ավելի քան 9800 ներկայացուցիչներ եւ 170 հազարից ավելի այցելուներ: Tweet Դիտում՝ 2323