Ավտոմեքենայի մաքսային արժեքը ՊԵԿ-ի դեմ հայցի առիթ է դարձել

04.03.2013 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վաղը ՀՀ Վարչական դատարանում կլսվի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դեմ ուղղված հայցով դատական նիստը:
 
ՀՍԻԿ-ը պահանջում է կազմակերպության համար ներկրած ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշել ըստ փաստացի ձեռք բերած գնի՝ կիրառելով ՀՀ Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածը եւ վերադարձնել ապօրինի գանձված գումարները, հայտնել են կենտրոնում:

«Սույն գործը կարեւոր նախադեպ է ՊԵԿ-ի եւ մաքսատան կողմից ապրանքներ ներկրող իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից մաքսազերծումների ընթացքում օրենքով նախատեսվածից անհամեմատ ավելի մեծ գումարների գանձման՝ համատարած օրինախախտումներին վերջ տալու համար», - նշվում է հաղորդագրության մեջ:
 
Կազմակերպությունը հրավիրում է լրատվամիջոցներին 2013թ. մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 326-րդ նիստերի դահլիճում հետեւել դատական նիստի ընթացքին:

Դիտում՝ 4160

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW