Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անդամագրվել է GFCC-ին

01.03.2013 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. փետրվարի 28-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ)  եւ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:

Ըստ հուշագրի, ՀԱՄՀ-ն անդամագրվել է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը: Հուշագիրը ստորագրել են  ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը:

Հուշագրի համաձայն, Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ եւ զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ եւ ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական եւ տեխնոլոգիական համագործակցություն եւ նորարարության վրա հիմնված աճ:

Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների:

Դիտում՝ 3729

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW