Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ` էլեկտրոնային երկխոսության նոր հարթակ բիզնեսի համար: Նպատակն է` վարչարարական եղանակներով խրախուսել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող եւ հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը:«Խրախուսման մեխանիզմի համաձայն, առնվազն մեկ տարվա ընթացքում հարկային եւ այլ հարակից օրենսդրությամբ սահմանված պարտավարությունները ճշգրիտ կատարած, ինչպես նաեւ հարկային եւ այլ հարակից օրենսդրության խախտումներ չիրականացրած հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն հայտարարել իրենց` որպես օրինապահ: Այնուհետեւ, հարկային մարմնի կողմից վերջիններիս օրինապահ լինելը հաստատվելու դեպքում կհրապարակվի տվյալ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողների ցանկը»,- ասել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:Այդ նպատակով ՊԵԿ հարկային ծառայության taxservice.am կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում ստեղծվել է ««Օրինապահ» հարկ վճարողների գրանցում» ենթաբաժինը, որտեղ հարկ վճարողները կարող են գրանցվել ինքնուրույն` մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 1-ը: Իսկ մինչեւ օգոստոսի 1-ը հաշվետու տարվա «օրինապահ» հարկ վճարողների ցանկը կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքէջում: Ըստ կոմիտեի, նոր գործիքի կիրառմամբ բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ առաջին անգամ կգործարկվեն տարբերակված վարչարարական մոտեցումներ: Tweet Դիտում՝ 1722