Փետրվարին Moody International-ի ներկայացուցիչների կողմից անցկացրած աուդիտը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում չի հայտնաբերել ոչ մի անհամապատասխանություն ISO 9001:2008 որակի ստանդարտին:Մասնավորապես, մասնագետները ստուգել են կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը ինչպես գույքային, այնպես էլ անձնական ապահովագրության գծով, վերաապահովագրության բաժինը, ինչպես նաեւ հայտերի կարգավորման կենտրոնները: ISO 9001:2008 որակի ստանդարտին համապատասխանելու համար ընկերությունը պետք է զարգանա, անընդհատ բարելավելով որակի համակարգը:«Մենք ստանձնել ենք պատասխանատվություն զարգացնելու Հայաստանի ապահովագրական շուկան, ինչը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, եթե ինքներս զարգանանք շուկայից առաջ: Հենց այդ պատճառով մեզ համար շատ կարեւոր են այս ստուգման արդյունքները` Moody-ի բարձրակարգ մասնագետների գնահատականը հաստատել է, որ մեր ընտրած ուղղությունը ճիշտ է», - նշել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ին միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության ISO 9001:2008 սերտիֆիկատը շնորհվել է 2011թ. դեկտեմբերին: Tweet Դիտում՝ 2997