Մարտի 1-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կմեկնարկի 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS):Ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը, նրա շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին եւ խնդիրներին:Ցուցահանդեսը նպատակներից են ներգնա եւ տարածաշրջանային զբոսաշրջության խթանումը եւ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման եւ վաճառքի համար բարենպաստ պայմաններ ստեղծումը: Այս տարվա ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` Հայաստանի 11 մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների եւ շրջանավարտների համար:Ցուցահանդեսը կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը եւ Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:Ցուցահանդեսի մուտքն ազատ է: Tweet Դիտում՝ 1772