Փետրվարի 28-ից մարտի 2-ը Դիլիջանում պետական մարմինների, դոնոր հանրության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ տեղի կունենա Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025թթ համար) նախագծի քննարկումը:Ծրագիրը մշակվել է այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է:Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, մշակույթի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, արդարադատության նախարարությունների եւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ: Tweet Դիտում՝ 5151