Արդշինինվեստբանկը դրամական փոխանցումներ կատարող եւ ստացող հաճախորդների համար 2013 թվականի մարտի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ անցկացնում է ակցիա, որի շրջանականերում բանկում եւ իր մասնաճյուղերում սպասարկվող Avers, IntelExpress, MoneyGram, Coinstar, UniStream, Ria եւ Быстрая Почта համակարգերից ցանկացածով փոխանցում ուղարկելու կամ ստանալու դեպքում յուրաքանչյուր 1,000-րդ հաճախորդը կստանա 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:«Օգտվելով Արդշինինվեստբանկի ծառայություններից մեր հաճախորդները որակյալ սպասարկման հետ մեկտեղ կարժանանան հաճելի անակնկալների: Քանի որ բանկում օրական սպասարկվում են 1,000-ից ավել դրամական փոխանցումներ, մեկնարկող ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր օր մենք կունենանք նշված գումարը ստացող հաճախորդ», - ասել է բանկի վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գեւորգյանը: Tweet Դիտում՝ 1640