Unistream-ը շարունակում է Հայաստանում «բացարձակ առաջատարը» մնալ

26.02.2013 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Unistream դրամական փոխանցումների համակարգը շարունակում է Հայաստանում  «բացարձակ առաջատարը» մնալ:

Այդ մասին ասվում է 2012 թվականին օպերատորի գործունեության մասին հաշվետվության մեջ:

ԱՊՀ բոլոր երկրներում Unistream-ը առաջատար համակարգերի  թոփ-3-ում է: Անցյալ տարվա 12 ամիսների ընթացքում Unistream-ի շրջանառությունը գերազանցել է $5 մլրդ-ը:

Մեկնաբանելով 2012 թվականին համակարգի աշխատանքի արդյունքները` Unistream-ի նախագահ Սուրեն Հայրիյանը, մասնավորապես, նշել է տեսականու զգալի ընդլայնումը:  

«2012 թվականին մենք կարողացանք էապես մեծացնել ենթակառուցվածքը,  համակարգն ավելի հարմար եւ ճանաչելի դարձնել հաճախորդների եւ գործընկերների շրջանում: Մենք կարողացանք աճի հասնել հիմնական ցուցանիշներով, նոր ապրանքներ գործարկել եւ հաջողությունների հասնել զարգացման բոլոր բնագավառներում», - ասել է Հայրիյանը:

Սուրեն Հայրիյանը նշել է, որ Unistream-ը չի թաքցնում իր մտադրությունը լայնածավալ «արշավ» ծավալել ոչ միայն դրամական փոխանցումների շուկայում, այլեւ էլեկտրոնային վճարումների ոլորտում:  

«Սա հսկայական ներուժ ունեցող ոլորտ է, եւ եթե մենք այսօր առաջատար դիրքեր ենք զբաղեցնում դրամական փոխանցումների ոլորտում, ապա 2013 թվականին մտադիր ենք լրջորեն հանդես գալ էլեկտրոնային վճարումների ողջ բնագավառում», - ասել է նա:

Դիտում՝ 4729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW