Բրիտանական բանկային ասոցիացիան (BBA) արտահերթ նիստում հաստատել է LIBOR-ի հաշվարկման փոխանցումը նոր օպերատորին, հայտնում է Վեդոմոստին` վկայակոչելով Reuters-ը:Անկախ օպերատորը կընտրվի բաց մրցույթի արդյունքում: «Բացարձակ գերակայությունն է` ապահովել հուսալի ուղենիշի հաշվարկները, որը կվայելի բոլոր մասնակիցների եւ գլոբալ կարգավորիչների վստահությունն եւ աջակցությունը», - ասել է BBA ներկայացուցիչը: Նոր օպերատորը կսկսի հաշվարկել LIBOR-ն արդեն այս տարի:LIBOR-ի օպերատորի փոփոխումը դրույքների մանիպուլյացիայի սկանդալի արդյունք է, որը ծագել էր երկու տարի առաջ: Այդ ժամանակ տարբեր երկրների կարգավորիչները կասկածեցին, որը ճգնաժամի ընթացքում բանկերը գիտակցաբար խեղաթյուրում էին տվյալները, որոնք տրամադրվում էին LIBOR-ի հաշվարկի համար` իրենց աղետալի իրավիճակը թաքցնելու եւ թրեյդինգային գործառնություններից ավելի շատ եկամուտ ստանալու նպատակով: Այդ գործով Barclays-ը, UBS-ը եւ Royal Bank of Scotland-ը ընդհանուր առմամբ տուգանվել էին $2,5 մլրդ-ով: Tweet Դիտում՝ 3022