Հայաստանն ու Արցախը ներկայացվել են լոսանջելեսյան Travel Show-ին (Ֆոտոշարք)

25.02.2013 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Փետրվարի 23-24-ին Հայաստանն ու Արցախն արդեն երրորդ անգամ ներկայացվել են Լոս Անջելեսում անցկացված հեղինակավոր Զբոսաշրջային շոու-ցուցահանդեսին (LA Times Travel Show):

Երկու հայկական պետությունները մասնակցում են այս միջոցառմանը 2010 թ-ից, Մեդիամաքս-ին հայտնել են Լոս Անջելեսում ՀՀ  գլխավոր հյուպատոսարանում:

ՀՀ եւ ԼՂՀ միացյալ տաղավարում ներկայացվել են Հայաստանի խոշորագույն զբոսաշրջային օպերատորները՝  հաճախորդներին առաջարկելով բուկլետներ, տեսանյութեր, ազգային ուտեստներ եւ այլն:

ՀՀ եւ ԼՂՀ մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի եւ Արցախի տուրիստական խորհրդի համատեղ ջանքերով: Տաղավարի աշխատանքին օժանդակել են նաեւ հայտնի հայազգի դերասաններ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:  Գլխավոր հովանավորն է AVAN Shushi Plaza հյուրանոցը:

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ Մեթյու Կարանյանի եւ Ռոբերտ Քյուրքչյանի կողմից հեղինակած՝ The Stone Garden Travel Guide: Armenia and Karabakh (Հայաստան եւ Ղարաբաղ. Քարե այգու տուրիստական ուղեցույց) գրքի շնորհանդեսը:

Դիտում՝ 3926

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW