ՎՏԲ Բանկը Արմավիա-ին եւ Mika Limited-ին $22 մլն-ի հայցեր է ներկայացրել:Ինչպես այսօր գրում է «Իզվեստիա»-ն, բանկը փորձում է վերադարձնել այն գումարները, որոնք նա տրամադրել էր «Արմավիա» ընկերությանը Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավի գնման համար վերցված վարկերի վերաֆինանսավորման համար: Իրավաբանները կարծում են, որ ՎՏԲ-ն Արմավիա-ի հետ վեճում հաղթելու լավ հնարավորություն ունի:«Իզվեստիա»-ի հետ զրույցում դատական հայցերի առկայությունը հաստատել է նաեւ Միխայիլ Բաղդասարովը: $10 մլն-ի հայցը «Արմավիա»-ի դեմ ներկայացվել է Հայաստանի պետական արբիտրաժ, իսկ $ 12 մլն դոլարի հայցը Mika Limited-ի դեմ ներկայացվել է Ջերսի կղզու թագավորական դատարան:Միխայիլ Բաղդասարովը «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է, որ «մոտ ապագայում վարկերը կմարվեն, իսկ հայցերը` ետ կկանչվեն»` հրաժարվելով մեկնաբանել մանրամասները:«ՎՏԲ-ն մտադիր է պարտքի մարմանը հասնել գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցներով», - ասել է ՎՏԲ-ի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Սուխովերխովը: Tweet Դիտում՝ 5585