Ընդլայնվել են «ACBA ON-LINE» ծառայության հնարավորությունները

13.02.2013 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն առանց բանկ այցելելու ձեւակերպել ավանդի գրավով վարկային գիծ եւ կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ:

Մասնավորապես, եթե հաճախորդներն ունեն ավանդ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում եւ ցանականում են օգտվել ավադնի գրավով վարկային գծի ծառայությունից, եւ միաժամանակ «ACBA ON-LINE» ծառայության հաճախորդ են, ապա կարող են օգտվել այդ ծառայությունից առանց բանկ այցելելու աշխարհի ցանկացած կետից «ACBA ON-LINE» ծառայության միջոցով:

Բանկի «Ապառիկ տեղում» ծառայությունից օգտվող հաճախորդներին այլեւս կարիք չկա այցելել բանկ այդ ծառայության գումարները մարելու համար՝ նրանք կարող են մուտք գործել «ACBA ON-LINE» ծառայության «Վարկեր» բաժին եւ կատարել մարումներ օրը 24 ժամ on-line ռեժիմում:

Բանկը հիշեցնում է, որ «ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել եւ վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձեւակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առեւտրային վարկային գծի մարումներ, ձեւակերպել պարբերական փոխանցումներ, ձեւակերպել ավանդի գրավով սպառողական վարկ:

Դիտում՝ 1673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW