IFC-ն կօգնի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին ՓՄՁ-ների համար նոր գործիքներ մշակել

13.02.2013 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին փոքր եւ միջին ձեռնարկությունների պահանջներին համապատասխան ֆինանսական գործիքների եւ ծառայությունների մշակման հարցում:

IFC-ն նաեւ կօժանդակի բանկին ներդնել ռիսկերի գնահատման մեխանիզմներ, ինչը հնարավորություն կընձեռի մեծացնել բանկի կողմից փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող  վարկերի ծավալը, հայտնել են կորպորացիայի երեւանյան գրասենյակում:

«Մեր գործընկեր IFC-ի հետ այս նոր համագործակցության շրջանակներում մենք հույս ունենք նշանակալից առաջընթաց արձանագրել` փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրելով իրենց պահանջներին համապատասխան ֆինանսական ծառայություններ»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Մասնագիտացած լինելով փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող բանկային ծառայությունների ոլորտում` IFC-ն, բանկի հետ համագործակցության շնորհիվ, կնպաստի բանկի կողմից փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների եւ ստեղծել հավելյալ աշխատատեղեր»,- ասել է IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Դիտում՝ 3328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW