Ադրբեջանի ԿԲ-ն բանկերին արգելել է սպառողական վարկեր ձեւակերպել մանրածախ ցանցում

11.02.2013 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանական բանկերը կդադարեցնեն սպառողական վարկերի ձեւակերպումը մանրածախ առեւտրի կետերում: Այդ մասին Թրենդին հայտնել են բանկային շրջանակներում:

Ներկայումս բազմաթիվ բանկեր համագործակցում են ավտոմեքենաների, կահույքի, էլեկտրասարքավորումների, բջջային հեռախոսների վաճառքի կետերի հետ` տեղում վարկեր տրամադրելով: Վարկերի տրամադրման արագացման եւ դյուրացման նպատակով բանկերն իրենց կետերն էին բացում առեւտրային ցանցերում, որտեղ տեղում վարկեր էին ձեւակերպում:

Ադրբեջանի Կենտրոնական բանկը առեւտրային բանկերին նամակ է հղել` մանրածախ առեւտրի կետերում սպառողական վարկերի տրամադրումը դադարեցնելու եւ դրանք անմիջապես բանկերում տրամադրելու հանձնարարականով: Թրենդի այդ տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի ԿԲ-ում:

Նման որոշումը բացատրվում է չվերադարձվող սպառողական վարկերի ծավալների աճով:

Դիտում՝ 3019

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW