Հայաստանից ադամանդների արտահանումը նվազել է 61,3%-ով
11.02.2013 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2012 թվականին Հայաստանի ադամանդների արտահանումը նվազել է 61,3%-ով եւ կազմել է 135,9 հազար կարատ, հայտնում է Finmarket.ru-ն` վկայակոչելով Հայաստանի մաքսային ծառայությունը:
Արտահանված ադամանդների մաքսային արժեքը նվազել է 30,5%-ով եւ կազմել է $79 մլն` 2011 թվականի $113,7 մլն-ի փոխարեն:
Ինչպես Ինտերֆաքսին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, անկումը պայմանավորված է ադամանդների համաշխարհային պահանջարկի նվազեցմամբ: Հանրապետությունում բազմաթիվ ադամանդագործական ձեռնարկություններ ներկայումս կանգնած են կամ փոքր արտադրական հնարավորություններ են օգտագործում:
Հայաստանը չմշակված ալմաստներ է ներմուծում դրանց հետագա մշակման համար եւ ադամանդներ է արտահանում հիմնականում այն երկրներ, որտեղից հումք է ներմուծում` Եվրոպա, ԱՄՆ եւ Ռուսաստան: Հանրապետությունում չմշակված ալմաստների ներմուծման կեսը ընկնում է ռուսաստանյան “ԱԼՌՈՍԱ” ընկերության բաժնին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: