ԲՏԱ Բանկը պարզաբանում է ներկայացրել Banks.am-ի հրապարակման վերաբերյալ

07.02.2013 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԲՏԱ Բանկն այսօր պարզաբանում է ներկայացնել ս.թ. փետրվարի 1-ին Մեդիամաքս-ի հրապարակման մեջ իր արտաքին աուդիտին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ:

«Նշված հոդվածում «վերապահումով» բառը վերաբերվում է  ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ներկայացված որոշ պահանջների թերի կատարմանը, այլ ոչ թե բանկի ֆինանսական կայունությանը:

Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածի համար ԲՏԱ Բանկը 63%-ով մեծացրել է տնտեսության վարկավորման ծավալները: Բանկը զգալիորեն կրճատելով սպառողական վարկավորման պորտֆելն առավելագույնս դիվերսիֆիկացրել է վարկային պորտֆելը, դրանով իսկ բացառելով ռիսկերի կոնցենտրացումը: Մասնավորապես, բանկն էապես ակտիվացել է ՓՄՁ վարկավորման ոլորտում, որտեղ վարկային ներդրումների աճը կազմել է մոտ 66%, տրանսպորտի և կապի ոլորտում այդ աճը կազմել է 61%, առևտրի հատվածում` մոտ 30%, հասարակական սննդի և ծառայությունների ոլորտում` 18%: Այս ամենի շնորհիվ 2011 թվականին բանկն ապահովել է վարկային պորտֆելի 13.2% աճ: Արդյունքում, բանկի ակտիվները աճեցին 14%-ով», - ասվում է պարզաբանման մեջ:

Մեդիամաքս-ը եւս մեկ անգամ ընդգծում է, որ «Աուդիտի ոչ դրական արդյունքների մասին» նյութը պատրաստելիս օգտվել է բացառապես ս.թ. փետրվարի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից ու կից ցանկից:

Դիտում՝ 4738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW