Վարդանյանների ընտանիքը չի արտագաղթելու եւ ընտրելու է գործող նախագահին

07.02.2013 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Մենք ունենք գործարան Ռուսաստանում (Պյատիգորսկ), Վրաստանում (Թբիլիսի), կառուցում ենք գործարան Կանադայում, նախատեսում ենք արտադրություն սկսել Դուբայում, սակայն Վարդանյանների ընտանիքի արտագաղթելու մասին խոսք անգամ չկա, այսօր ասել է Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը:

Նա ասել է, որ արտերկրում գործունեության ծավալումը բիզնեսի տրամաբանական զարգացման արդյունք է եւ խոսում է Հոլդինգի հաջող գործունեության եւ ոչ թե Հայաստանի բիզնես-կլիմայի՝ անբարենպաստ լինելու մասին:

«Ես անընդհատ քննադատում եմ կառավարությանը, եւ դա նորմալ է: Ինչպես ես ինքս, այնպես էլ նրանք հաճախ սխալվում են, ինչը բնական է: Կարեւորն այստեղ այն է, որ մենք արդյունքում գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- ասել է գործարարը:

Անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին` Հրանտ Վարդանյանը խստորեն քննադատել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը, ասելով, որ «ցանկացած այլ երկիր միայն հպարտ կլիներ` ունենալով նման հայրենասեր քաղաքացի»:

Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ ինքը եւ իր ընտանիքի անդամները գալիք նախագահական ընտրություններում ընտրելու են գործող նախագահին:

Գրանդ Հոլդինգի կազմի մեջ են մտնում ծխախոտի հայաստանյան խոշորագույն արտադրողներ Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, Գրանդ Տոբակոն, հրուշակեղենի խոշորագույն արտադրող Գրանդ Քենդին ու եւս 8 ընկերություն:

Դիտում՝ 3527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Ամենաընթերցվածը

Smartclick.ai
Quality Sign BW