Ծխելն ամենաանպետք բանն է, ինչ կարելի է անել, այսօր ասել է Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը: ՀՀ-ում ծխախոտի խոշորագույն արտադրողներ Գրանտ Տոբակո եւ Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ ընկերություններն ընդգրկող Գրանդ Հոլդինգի նախագահն այսօր խոստովանել է, որ ինքը ծխում է, սակայն շատ դրական է վերաբերվում հակածխախոտային օրենսդրության ընդունմանն ու արշավներին:«Ես ինքս ծխում եմ, ու որքան շատ ես ծխեմ մեր արտադրած սիգարետները, այնքան որակյալ ծխախոտ կծխեն մեր սպառողները», - ասել է գործարարը:Դրա հետ մեկտեղ նա ցանկություն է հայտնել, որ Հայաստանում մարդիկ դադարեն ծխել: «Ես գտել եմ Հայաստանում ծխելու դեմ պայքարի ճանապարհը՝ դա ծխախոտի արտահանումն է»,- կատակել է Հրանտ Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ 2012-ին Գրանդ Հոլդինգը մթերել է 21,2 հազ. տոննա ծխախոտի հումք, իսկ իր ձեռնարկությունների գործունեության արդյունքում գյուղական համայնքներում ծխախոտագործությամբ զբաղվողների թիվը հասել է մոտ 20 հազարի: Հրանտ Վարդանյանն ասել է նաեւ, որ Գրանդ Հոլդինգը Տավուշում եւ Արցախում այս տարվանից սկսելու է աճեցնել հացահատիկ (ծխախոտի հետ ռոտացիայով), որը ծխախոտի համար փորձարկված եւ ամենաարդյունավետ ռոտացիոն մշակաբույսն է, ինչը, ըստ գործարարի, 3 տարում թույլ կտա Տավուշում եւ Արցախում աճեցնել միջազգային չափանիշներից փոքր-ինչ բարձր որակի ցորեն:Ըստ գործարարի, շուրջ 3 անգամ աճել են նաեւ Գրանդ Քենդիի արտահանման ծավալները` 2012-ին կազմելով $2 մլն (642,8 հազ. կգ հրուշակեղեն): Ընկերության արտադրանքը Հայաստանից բացի սպառվում է 12 երկրում:Անդրադառնալով մրցակից “Սիգարոն” ընկերության ֆինանսական դժվարություններին` Հրանտ Վարդանյանն ասել է, որ այդ ընկերության ղեկավարությունը բազմիցս դիմել է իրեն՝ այն գնելու առաջարկով: «Սակայն ես հետաքրքրված չեմ այդ ընկերությամբ: Որքան տեղյակ եմ, այժմ նրանք գտել են ներդրող եւ շարունակելու են արտադրանք տալ»,- ասել է Հրանտ Վարդանյանը:Նա ասել է, որ 2012-ին Գրանդ Հոլդինգը վճարել է 18,5 մլրդ դրամի հարկ՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 4-րդ տեղը եւ նախորդ տարվա հետ համեմատ ավելացնելով վճարված հարկերի ծավալը 3 մլրդ դրամով:Հոլդինգում աշխատողների թիվը ներկայումս կազմում է ավելի քան 6300՝ 170 հազ. դրամ միջին աշխատավարձով: Հրանտ Վարդանյան. «Ծխելն ամենաանպետք զբաղմունքն է» Ծխելն ամենաանպետք բանն է, ինչ կարելի է անել, այսօր ասել է Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը: ՀՀ-ում ծխախոտի խոշորագույն արտադրողներ Գրանտ Տոբակո եւ Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ ընկերություններն ընդգրկող Գրանդ Հոլդինգի նախագահն այսօր խոստովանել է, որ ինքը ծխում է, սակայն շատ դրական է վերաբերվում հակածխախոտային օրենսդրության ընդունմանն ու արշավներին: «Ես ինքս ծխում եմ, ու որքան շատ ես ծխեմ մեր արտադրած սիգարետները, այնքան որակյալ ծխախոտ կծխեն մեր սպառողները», - ասել է գործարարը: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն է հայտնել, որ Հայաստանում մարդիկ դադարեն ծխել: «Ես գտել եմ Հայաստանում ծխելու դեմ պայքարի ճանապարհը՝ դա ծխախոտի արտահանումն է»,- կատակել է Հրանտ Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ 2012-ին Գրանդ Հոլդինգը մթերել է 21,2 հազ. տոննա ծխախոտի հումք, իսկ իր ձեռնարկությունների գործունեության արդյունքում գյուղական համայնքներում ծխախոտագործությամբ զբաղվողների թիվը հասել է մոտ 20 հազարի: Հրանտ Վարդանյանն ասել է նաեւ, որ Գրանդ Հոլդինգը Տավուշում եւ Արցախում այս տարվանից սկսելու է աճեցնել հացահատիկ (ծխախոտի հետ ռոտացիայով), որը ծխախոտի համար փորձարկված եւ ամենաարդյունավետ ռոտացիոն մշակաբույսն է, ինչը, ըստ գործարարի, 3 տարում թույլ կտա Տավուշում եւ Արցախում աճեցնել միջազգային չափանիշներից փոքր-ինչ բարձր որակի ցորեն: Ըստ գործարարի, շուրջ 3 անգամ աճել են նաեւ Գրանդ Քենդիի արտահանման ծավալները` 2012-ին կազմելով $2 մլն (642,8 հազ. կգ հրուշակեղեն): Ընկերության արտադրանքը Հայաստանից բացի սպառվում է 12 երկրում: Անդրադառնալով մրցակից “Սիգարոն” ընկերության ֆինանսական դժվարություններին` Հրանտ Վարդանյանն ասել է, որ այդ ընկերության ղեկավարությունը բազմիցս դիմել է իրեն՝ այն գնելու առաջարկով: «Սակայն ես հետաքրքրված չեմ այդ ընկերությամբ: Որքան տեղյակ եմ, այժմ նրանք գտել են ներդրող եւ շարունակելու են արտադրանք տալ»,- ասել է Հրանտ Վարդանյանը: Նա ասել է, որ 2012-ին Գրանդ Հոլդինգը վճարել է 18,5 մլրդ դրամի հարկ՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 4-րդ տեղը եւ նախորդ տարվա հետ համեմատ ավելացնելով վճարված հարկերի ծավալը 3 մլրդ դրամով: Հոլդինգում աշխատողների թիվը ներկայումս կազմում է ավելի քան 6300՝ 170 հազ. դրամ միջին աշխատավարձով: Tweet Դիտում՝ 4000