Գրանդ Հոլդինգն էապես ավելացնում է արտահանումը

07.02.2013 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Գրանդ Հոլդինգի մեջ մտնող Գրանդ Տոբակո եւ Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ ընկերությունների արտահանումը 2012-ին նախորդ տարվա հետ համեմատ աճել է շուրջ 3 անգամ եւ կազմել $40.6 մլն կամ (377.9 հազ. արկղ սիգարետ՝ 2011-ին արտահանված 130.2 հազ. արկղի դիմաց), այսօր ասել է հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը:

Նույն ժամանակահատվածում ծխախոտի ներմուծումը Հայաստան կազմել է 272.9 հազ. արկղ:

Ամփոփելով հոլդինգի 2012թ. գործունեության արդյունքները, Հրանտ Վարդանյանն ասել է, որ 2012-ին Գրանդ Տոբակոյի եւ Ինթերնեյշնլ Մասիս Տաբակի արտադրանքն արտահանվել է 22 երկիր:

«2008-2012թթ. հոլդինգի կապիտալ ներդրումները կազմել են $51,56 մլն, որոնցից շուրջ $12 մլն-ը՝ 2012-ին: Եթե 1980-ականների վերջին «Հայծխախոտ» արտադրական միավորումը տարեկան արտադրում էր 12 մլրդ հատիկ սիգարետ, ինչը խորհրդային Հայաստանում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, 2012-ին Գրանդ Հոլդինգի կազմի մեջ մտնող երկու ընկերությունները արտադրել են 17 մլրդ հատիկ սիգարետ», - ասել է Հրանտ Վարդանյանը, հավելելով, որ 2014-ի կեսերին հոլդինգի տարեկան արտադրական հզորությունը կկազմի արդեն 35 մլրդ հատիկ ֆիլտրով միջազգային ստանդարտներին համապատասխան սիգարետ, որոնցից առնվազն 30 մլրդ-ը կարտահանվի:

Հրանտ Վարդանյանը բնական է համարել ծխախոտի հայկական շուկայում Գրանդ Հոլդինգի մասնաբաժնի (շուրջ 50%) աստիճանական նվազումը, ինչը տեղի է ունենում ծխախոտ արտադրողների եւ ներմուծողների հարկման նույն ռեժիմի անցնելու հետ կապված:

«Հարկային փոփոխությունների արդյունքում մենք կորցնում ենք էժան սեգմենտը, եւ բնական է, որ շուկայական մասնաբաժինը Հայաստանում նվազում է եւ շարունակելու է նվազել», - ասել է Հրանտ Վարդանյանը, հավելելով, որ տեղական շուկայում սպառվում է ընկերության արտադրանքի փոքր մասը միայն, եւ դա առանձնապես չի խանգարում ընկերությանը  միաժամանակ ավելացնել արտադրության ծավալները:

Դիտում՝ 22305
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW