ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 6-ին երկու մասնաճյուղ է վերաբացել Մասիս եւ Եղեգնաձոր քաղաքներում: «Մասիս» մասնաճյուղը բացվել է ք. Մասիսի Արարատյան 3 հասցեով, իսկ «Եղեգնաձոր» մասնաճյուղը` Վայոց Ձորի մարզկենտրոնի Մոմիկի 6 հասցեով:Մասնաճյուղերի բացմանը ներկա էին բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, Մասիսի փոխքաղաքապետ Ստեփան Հովհաննիսյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:Արտակ Խաչատրյանը, ներկայացնելով մասնաճյուղերը, ասել է, որ սրահների ինտերիերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը հեշտացնելու համար: Մասնաճյուղերում, մասնավորապես, ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության եւ պրոդուկտի, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման գոտիներ:Մասիսի փոխքաղաքապետ Ստեփան Հովհաննիսյանը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի նման վերազինումը էապես կնպաստի քաղաքում ֆինանսական ծառայությունների որակի բարձրացմանը եւ բիզնես-ակտիվության աճին:Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը եւս ողջունել է մասնաճյուղի վերաբացումը, հույս հայտնելով, որ այն կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը: Tweet Դիտում՝ 7256