ՍԴ-ն սահմանափակել է անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները

04.02.2013 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, կայացրել է որոշում, որով սահմանափակել է հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման  մեխանիզմները։

«Խնդիրն այն է, որ հարկային մարմինը անձի կողմից հարկային պարտավորությունների պատշաճ չկատարման դեպքում կիրառում է հարկային արգելանք անձի գույքի նկատմամբ, մինչդեռ գոյություն ունեն  հարկային պարտավորությունները ապահովող մի շարք այլ միջոցներ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր և այլն:

Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման, գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը պետք է իրականացվի միայն հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ հնարավորությունների սպառման պարագայում և խիստ վերահսկելի ձևով: Այսինքն, հարկային մարմնի կողմից գույքի նկատմամբ արգելանքը կարող է կիրառվել միայն այլ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր և այլ հնարավորությունների սպառման դեպքում և իրականացվելու է միայն դատական խիստ վերահսկողության պարագայում:

Հուսով ենք, որ Դատարանի նշված որոշումը կկանխարգելի հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից գույքի արգելանքի անհամաչափ կիրառման և չարաշահումների դեպքերը», - այսօր հայտնել է Պաշտպանի աշխատակազմը:
 
 

Դիտում՝ 2111

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW