IBAN ստանդարտը Հայաստանում կներդրվի առաջիկա տարիներին

04.02.2013 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկն առեւտրային բանկերի հետ համատեղ նախատեսում է տանել աշխատանքներ IBAN (International Bank account number) ստանդարտի ներդրման ուղղությամբ:

IBAN-ը բանկային հաշվի միջազգային համարն է, օգտագործվում է միջազգային եւ/կամ տեղական հաշվարկների ժամանակ: IBAN կառուցվածքը համապատասխանում է ISO 13616 միջազգային ստանդարտին:

Հաշվի առնելով տվյալ ստանդարտի ներդրման առանձնահատկությունները եւ համապատասխան փոփոխությունները, այդ թվում` տեխնիկածրագրային, IBAN ստանդարտի ներդրման փուլը սովորաբար կազմում է 2-3 տարի, Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում:

Բոլոր միջազգային վճարային համակարգերում օգտագործվող հաշիվների կառուցվածքը համապատասխանում է IBAN ստանդարտին (օրինակ՝ Target, Fedwire եւ այլն): SWIFT համակարգում, որը լայնորեն օգտագործվում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական դրամական փոխանցումների եւ այլ ֆինանսական գործարքների համար, օգտագործվող հաշիվների կառուցվածքը նույնպես համապատասխանում է IBAN ստանդարտին:

IBAN ստանդարտին համապատասխանող հաշվի համարի երկարությունը չի կարող գերազանցի 34 նիշ: Ընդ որում, առաջին երկու նիշը ցույց է տալիս երկիրը /համաձայն ISO 3166 ստանդարտի/, հաջորդ երկու նիշը ստուգիճ նիշեր /համաձայն  ISO 7064 ստանդարտի/:  Մնացած նիշերը ցույց են տալիս բանկին եւ նրա հաճախորդին: Ներկայումս ՀՀ-ում կիրառվող հաշիվները նույնպես ունեն ստանդարտացված կառուցվածք, որի տրամաբանությունը համապատասխանում է IBAN ստանդարտին:

Դիտում՝ 21133

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW