Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացչության ղեկավար է նշանակվել Սերգեյ Իգնատովը: Իգնատովը ծնվել է 1981թ. Մոսկվայում:2005-2007 թվականներին զբաղեցրել է մի շարք պաշտոններ «ՈւՐԱԼՍԻԲ» ԲԲԸ-ում: 2008 թվականին զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ»-ի Ռիսկերի դեպարտամենտի վարկային տեղեկանքների փորձաքննության ծառայության բաժնի փոխտնօրենի պաշտոնը: 2008 թվականից աշխատում է Եվրասիական զարգացման բանկում՝ զբաղեցնելով մենեջերի եւ ծրագրային խմբի ավագ մենեջերի պաշտոնները: Զբաղվել է ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ, կառավարմամբ եւ մոնիտորինգով: Սերգեյ Իգնատովի մասնակցությամբ իրականացվել է $466 մլն ընդհանուր գումարի 8 նախագիծ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում եւ Հայաստանում:2011 թվականի արդյունքներով ճանաչվել է Բանկի լավագույն աշխատող: Tweet Դիտում՝ 3123