Ե՞րբ կվերանան պլաստիկ քարտերը

31.01.2013 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պլաստիկ քարտերը որպես վճարային միջոց կարող են շուկայից վերանալ 50 տարվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է Վեդոմոստի-ն, նման կարծիք է հայտնել Ռուսաստանում, ԱՊՀ եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրներում Visa ընկերության գլխավոր տնօրեն Սթիվեն Փարքերը:

«Կարող է այնպես պատահել, որ 50 տարի հետո այլեւս պլաստիկ քարտեր չեն լինի: Դրանց փոխարեն մարդիկ կօգտագործեն սեփական բիբը կամ մատը, մնացածը տեղի կունենա ամպային տեխնոլոգիաների օգնությամբ», - ասել է Սթիվեն Փարքերը:

Նա պարզաբանել է, որ այսօր աշխատանքներ են տարվում այնպիսի ուղղություններով, ինչպիսին են շարժական տերմինալների տեխնոլոգիայի զարգացումը, անցումը դեպի ոչ կոնտակտային վճարումներ, սրընթաց աճում են մոբիլ վճարումների եւ էլեկտրոնային կոմերցիայի հնարավորությունները:

Սթիվեն Փարքերը հայտնել է նաեւ, որ 2012 թ-նի հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանում Visa քարտերով իրականացված  գործարքների մոտ 18%-ը բաժին է հասել առեւտրային ցանցերում կատարված վճարումներին:

Այսօր ամբողջ աշխարհում շրջանառվում են մոտ 2 մլրդ Visa պլաստիկ քարտեր:

Դիտում՝ 3357
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW