Visa միջազգային քարտերի քանակով Յունիբանկը առաջատարն է

30.01.2013 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 140 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով մոտ 60%-ով:
 
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Յունիբանկում, թողարկված քարտերի քանակով բանկը ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար եռյակում է, իսկ միջազգային Visa քարտերի քանակով զբաղեցնում է առաջատարի դիրքը:

Յունիբանկի կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 64 հազար:

Այսօր Յունիբանկի կողմից սահմանված քարտային միջոցների դրական մնացորդի տարեկան եկամտաբերությունը կազմում է մինչեւ 8%, գործարկված է նաեւ +1% CASH BACK ծառայությունը, որի միջոցով բանկը գնորդին վերադարձնում է քարտով վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է այն դեպքում, երբ առեւտրի կամ սպասարկման կետում վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:

Դիտում՝ 4987

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW