ՎԶԵԲ-ի եւ Կոնվերս Բանկի միջեւ այսօր ստորագրվել է $ 5 մլն համարժեք ՀՀ դրամ գումարի չափով սինթետիկ վարկի պայմանագիր:Վարկի գումարն ուղղվելու է միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: «Այս վարկը հնարավորություն կտա փոքր եւ միջին ձեռնարկություններին ֆինանսավորել ազգային արժույթով, որը կզսպի արտարժույթի ռիսկը ձեռնարկությունների համար: Վարկի գումարը $ 5 մլն է, բայց ֆիքսվելու է որպես դրամային պարտք»,-ասել է Կոնվերս բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:Տնտեսվարող սուբյեկտներին ֆինանսավորումը տրվելու է սկսած 13 տոկոսից, կարճաժամկետ ֆինանսավորման դեպքում տոկոսադրույքը ավելի ցածր կարող է լինել, վարկը տրամադրվում է մինչեւ 5 տարի մարման ժամկետով: Վարկը կտեղաբաշխվի 2013-ի ընթացքում:Տիգրան Դավթյանը նշել է, որ ներկայումս բանկը ՓՄՁ-ներին տրամադրում է դրամային եւ դոլարային վարկեր, որոնց կարճաժամկետ ֆինանսավորումը սկսում է 8 տոկոսից: «Այս վարկը համապատասխանում է Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ռազմավարությանը, որով կարեւորվում է մասնավոր հատվածի աջակցությունը հատկապես միկրո, փոքր եւ միջին բիզնեսի օժանդակությունը: Մինչ այսօր Կոնվերս Բանկի հետ ունեցել ենք արդյունավետ համագործակցություն, համոզված եմ, որ այս մեկն ավելի արդյունավետ կլինի»,-նշել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Tweet Դիտում՝ 6067