«ՌԱՍԿՈ» ապահովագրական ընկերությունը վերանվանվել է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի

29.01.2013 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Շուրջ 9 տարի Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեություն իրականացնող «ՌԱՍԿՈ» ապահովագրական ընկերությունը վերանվանվել է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում, փոխվել է նաեւ ընկերության գլխավոր գրասենյակի հասցեն. այսուհետ այն տեղակայված է եւ  գործում է  նոր՝  ք. Երեւան, Հյուսիսային պողոտա 10, թիվ 1 տարածք հասցեում:

Ընկերության պաշտոնական կայքի հասցեն է՝ www.armeniainsurance.am:

Դիտում՝ 35773

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW