2012թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.2%-ով (հունվար-նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 7,1%): Դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 6,7%-ով, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:Ս.թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1 տրլն 120 մլրդ 475,8 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,8%-ով: Առեւտրի շրջանառությունը հունվար-դեկտեմբերին աճել է 3,6%-ով (2 տրլն 194 մլրդ 027,8 մլն), ծառայությունների ծավալը` 10,8%-ով (972 մլրդ 593,3 մլն):2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 9.5%-ով (840 մլրդ 414,7 մլն), 0,2% աճ է արձանագրվել շինարարության ոլորտում (469 մլրդ 668,9 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 8,1%-ով եւ կազմել 8 036,2 մլն կՎտ/ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2,6% եւ 7%-ով:2012-ին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 5.1%-ով եւ կազմել 121 374 դրամ ($302):2012-ին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $5 մլրդ 694,9 մլն կամ 2 տրլն 289.8 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,9%-ով:Արտահանման ծավալը 2012-ին աճել է 7%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 574.3 մլրդ դրամ կամ $1 մլրդ 428.1 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2,9%-ով եւ կազմել 1 տրլն 715,5 մլրդ դրամ կամ $4 մլրդ 266.8 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ին կազմել է 1 տրլն 141.2 մլրդ դրամ կամ $2 մլրդ 838,7 մլն: Tweet Դիտում՝ 1428